Փետրվարի, 2017
now browsing by month
Posted by: Գայ | Posted on: Փետրվարի 5, 2017
ՍՈՎՈՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դպրոցի սովորողն իրավունք ունի.
- Անվճար ստանալու տարրական, հիմնական և միջնակարգ կրթություն,
- Անվճար օգտվելու դպրոցի գրադարանից /բացառությամբ վարձավճարով տրվող դասագրքերից/, պետության կողմից ֆինանսավորվող կաբինետ-լաբորատորիաներից, բուժ. կետից և մյուս ծառայություններից.
- Դպրոցում յուրացնելու վճարովի նախասիրական կրթական ծրագրեր.
- Օգտվելու դպրոցում գործող մյուս վճարովի ծառայություններից.
- Ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները` ինչպես բանավոր, գրավոր խոսքի, այնպես ել արվեստի ստեղծագործությունների միջոցով.
- Մասնակցելու հաստատության ներքին կյանքին, ընտրվելու աշակերտական կազմակեռպության մարմիններում.
- Հրաժարվելու այնպիսի աշխատանքներ կատարելուց, որոնք նախատեսված չեն դպրոցի կանոնադրությամբ և վտանգավոր են կյանքի համար.
- Խրախուսվել օրինակելի վարքի, բարձր առաջադիմության համար, համապատասխան արդյունքներով պարգևատրել գովասանագրով, ոսկե կամ արծաթե մեդալով.
- Արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:
Դպրոցի սովորողը պարտավոր է.
- Կանոնավոր հաճախել ուսումնական պարապմունքներին, անհարգելի պատճառով չուշանալ, չբացակայել դասերից.
- Սովորել բարեխղճորեն, պահպանել մայրենի լեզվի մաքրությունն ու անաղարտությունը.
- Խնամքով վերաբերվել դպրոցի շենքին, գույքին և ունեցվածքին, ծառերին ու թփերին.
- Հարգել դպրոցի սովորողների և աշակերտների իրավունքներն ու արժանապատվությունը.
- Օգնել փոքրերին, հոգատար լինել նրանց նկատմամբ, հարգալից լինել ծնողների, մեծերի, կանանց և աղջիկների նկատմամբ.
- Խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, բնությանը, մասնակցել բնության պահպանման աշխատանքներին, շաբաթօրյակներին.
- Իմանալ և պահպանել անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային, ճանապարհային երթևեկության կանոնները, կարողանալ պաշտպանվել տարերային աղետից.
- Ամենուր պահպանել մաքրություն, անձնական հիգենայի կանոններ, չծխել, չօգտագործել ոգելիչ խմիչքներ և թմրանյութեր.