Փետրվարի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Փետրվարի 19, 2017

Առնո Բաբաջանյան «Նոկտյուրն»

Posted by: | Posted on: Փետրվարի 5, 2017

ՍՈՎՈՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դպրոցի  սովորողն  իրավունք  ունի.

  • Անվճար ստանալու  տարրական,  հիմնական  և  միջնակարգ  կրթություն,
  • Անվճար օգտվելու  դպրոցի  գրադարանից  /բացառությամբ  վարձավճարով  տրվող դասագրքերից/,   պետության  կողմից  ֆինանսավորվող  կաբինետ-լաբորատորիաներից,  բուժ. կետից և  մյուս  ծառայություններից. 
  • Դպրոցում յուրացնելու  վճարովի  նախասիրական  կրթական  ծրագրեր.
  • Օգտվելու դպրոցում  գործող  մյուս  վճարովի  ծառայություններից.
  • Ազատ արտահայտելու  սեփական  կարծիքն  ու  համոզմունքները`  ինչպես  բանավոր,  գրավոր  խոսքի,  այնպես  ել  արվեստի  ստեղծագործությունների  միջոցով.
  • Մասնակցելու հաստատության  ներքին  կյանքին,  ընտրվելու  աշակերտական  կազմակեռպության  մարմիններում.
  • Հրաժարվելու այնպիսի  աշխատանքներ  կատարելուց,  որոնք  նախատեսված  չեն  դպրոցի  կանոնադրությամբ  և  վտանգավոր  են  կյանքի  համար.
  • Խրախուսվել օրինակելի   վարքի,  բարձր  առաջադիմության  համար,  համապատասխան  արդյունքներով  պարգևատրել գովասանագրով,  ոսկե  կամ  արծաթե  մեդալով.
  • Արգելվում է սովորողների  նկատմամբ  հոգեկան  և  ֆիզիկական  բռնության  գործադրումը: 

 

Դպրոցի  սովորողը  պարտավոր  է.

  1. Կանոնավոր հաճախել  ուսումնական  պարապմունքներին,  անհարգելի  պատճառով  չուշանալ, չբացակայել  դասերից.
  2. Սովորել բարեխղճորեն,  պահպանել  մայրենի  լեզվի  մաքրությունն  ու  անաղարտությունը.
  3. Խնամքով վերաբերվել  դպրոցի  շենքին,  գույքին   և  ունեցվածքին,  ծառերին  ու  թփերին.
  4. Հարգել դպրոցի  սովորողների   և  աշակերտների  իրավունքներն  ու  արժանապատվությունը.
  5. Օգնել փոքրերին,  հոգատար  լինել  նրանց  նկատմամբ,  հարգալից  լինել  ծնողների,  մեծերի,   կանանց  և  աղջիկների  նկատմամբ. 
  6. Խնամքով վերաբերվել  շրջակա  միջավայրին,  բնությանը,  մասնակցել  բնության  պահպանման  աշխատանքներին,  շաբաթօրյակներին.
  7. Իմանալ և  պահպանել  անվտանգության  տեխնիկայի,  հակահրդեհային,  ճանապարհային  երթևեկության  կանոնները,  կարողանալ  պաշտպանվել  տարերային  աղետից.
  8. Ամենուր պահպանել  մաքրություն, անձնական  հիգենայի  կանոններ,  չծխել,  չօգտագործել  ոգելիչ  խմիչքներ  և  թմրանյութեր. 

 

Սովորողների  կողմից  սույն կանոները  սիստեմատիկ  խախտելու,  հակաիրավական  գործողություններ  կատարելու,  հաստատության  տնօրինությանը  և  ուսուցիչներին  պարբերաբար  չենթարկվելու,  սույն  կանոնները  բազմիցս  կոպիտ  խախտելու  համար սովորողը  կարող  է  հեռացվել  դպրոցից: