Ստեղծագործողներ

              6-րդ բ դասարանի աշակերտ` Հովհաննիսյան Սարգիս

        ՁՄԵՌ

Բարև, ձմեռ, ճերմակ ձյուն.

Բարև, ուրախ մանկություն,

Ախ, ինչ լավ է ու կայտառ,

Խաղալ ձյան մեջ սպիտակ:

Բարև,փոքրիկ իմ սահնակ

ՈՒ չմուշկներ այսքան թանկ,

Բարև, ձեռնոց իմ փափուկ

Եվ իմ մուշտակ դու տաքուկ:

Բարև, կանաչ եղևնի՝

Զարդարանքով լի ու լի

Ձմեռ պապիկ հեքիաթի,

ՈՒ ձյունանուշ գեղանի:

Բարև ,բարև նոր տարի,

Գալդ բարի թող լինի:


                   Հայոց բանակին

Հայոց բանակ մեր հաղթական`

Արի, խիզախ ու մարտական,

Քաջեր ունես դյուցազնական,

Որոնք առյուծ են իսկական:

Օրհասական թունդ պահերին,

Երբ սպառնում է թշնամին,

Հայ զինվորը` զենքը ձեռքին,

Դիմադրում է նենգ ոսոխին:

Իսկ  քառօրյա պատերազմում,

Ապացուցեց  նա աշխարհին,

Որ ամուր է հայի ոգին,

ՈՒ ոչ մի ազգ, նենգ թշնամի,

Չի կոտրի կամքը հայի.

Քանզի ունի քաջ որդիներ,

Հզոր բանակ, հավատ ու սեր

          Իմ դպրոցը

Զնգում է նորից զանգը դպրոցի,

Զիլ ղողանջներով կանչում է կրկին,

Ու թողած հեռվում խաղեր բազմազան

Գիրկդ ենք գալիս դպրոց հարազատ:

Կարոտ ենք զանգիդ զիլ ղողանջներին

Ուսուցիչներին, դասընկերներին,

Սրտերումս լի կարոտ սրտագին

Ողջունում ենք քեզ դպրոց թանկագին:

Դիմավորում ես դու մեզ սրտաբաց,

Մեզ համար դարձած օջախ հարազատ,

Պատերիդ ներսում քանի սերունդներ

Կրթվել, դարձել են գրաճանաչներ,

Դու գիտելիքի զուլալ, պարզ աղբյուր,

Մնա միշտ հավերժ, մնա միշտ կանգուն:

                  Երևան

Դու նորից ժպտում ես մեզ սիրով,

Այս անգամ կրկնակի փայլերով,

Զարդարված գույնզգույն լույսերով,

Վարդագույն մեր քաղաք Երևան:

Փայլդ ցնցում է ամենքին,

Բոլորին ժպտում ես կաթոգին,

Դարձել ես հրաշք ոսկեգույն,

Մեր քաղաք վարդագույն:

Ծաղկում ես, շենանում օր օրի

Փայլովդ կանչում ես բոլորին,

Եվ հպարտ կանգնած ես մեր առաջ,

Գույնզգույն լույսերով ողողված,

Երևան, վարդագույն մեր քաղաք:

     Հայոց բանակին

Տոն է այսօր ուրախության,

Հայաստանն է այսօր ցնծում,

Դրոշը մեր կարմիր, կապույտ, ծիրանագույն,

Ծածանվում է առավոտից  մինչ իրիկուն:

Անկախության տոնն է այսօր,

Ու հպարտ է ամեն մի հայ,

Ունենք այսօր մենք պետություն,

Որ կոչվում է Հայաստան:

Տոնում ենք մենք տոնը երկիր իմ Հայաստան,

25 տարին անկախ ու նոր մեր պետության

Ու դրանում պարտական ենք այն քաջերին,

Որոնց թափված արյան գնով,

Փրկվեց հողը մեր հայրենի:

Եվ քառօրյա պատերազմում

Զոհված անմեղ հերոսներին,

Ախ, այդպես էլ չբոլորեց քսան տարին:

Լուռ ու խոնարհ, ակնածանքով,

Հիշենք բոլոր ընկածներին,

Թող մայր հողը նրանց վրա թեթև լինի:

Այսօր արդեն հայ զինվորն է քայլում հպարտ,

Դղրդում է հողը նրանց ոտքերի տակ,

Խրոխտ ու վեհ այս քայլերից,

Ամրանում է խաղաղությունը այսքան թանկ: