Դպրոցի պատմությունը

Մեր դպրոցը

<<Գայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Գայ համայնքում: Այն կազմված է 2 մասնաշենքերից, որոնցից մեկում սովորում են տարրական դասարանի աշակերտները, իսկ մյուսում՝ միջին և ավագ դպրոցի սաները:

Դպրոցն ունի 20 դասարան, նախակրթարանի երեք խումբ, ընդհանուր հաշվարկով  420 /459/ աշակերտ:

Դպրոցը կառուցվել է 1958թ-ին, հիմնովին վերանորոգվել է 2007թ-ին, իսկ 2009թ-ին շահագործման է հանձնվել երկրորդ մասնաշենքը:

Գայի դպրոցը մարզում միշտ աչքի է ընկել իր բարձր ցուցանիշներով, մաքրությամբ և կահավորմամբ:

2013 թ-ից Գայի դպրոցը համարվեց դպրոց-կենտրոն, 2014թ-ից անցանք ռուսերենի խորացված  ուսուցման:

Այստեղ աշխատում են պարտաճանաչ և բանիմաց ուսուցիչներ, նրանց աշխատանքի արդյունավետությունն են վկայում այն բազմաթիվ շրջանավարտները, որոնք սովորում են Հայաստանի տարբեր բուհերում: